Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ու նոր ընտրությունների ծրագիրն ու գնաց ԱԺ՝ բանակցելու

Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ու նոր ընտրությունների ծրագիրն ու գնաց ԱԺ՝ բանակցելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ։

ԱԺ-ն շրջափակված է վարչապետի կողմնակիցների կողմից ԱԺ կողմից աղմկահարույց «հակահեղափոխական» օրենքն ընդունելուց հետո։

Հանրահավաքին նա հայտարարել է, որ ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների աշխատանքի ազատումից հետո հրաժարական կտա, ԱԺ-ն 2 անգամ չի ընտրի նոր վարչապետ ու կցրվի։ Այդ ընթացքում նա մնալու է վարչապետի պաշտոնակատար ու կվերընտրվի՝ մանդատ ստանալու դեպքում, նշել է նա։

Ընտրություններն, իր բնորոշմամբ, պիտի կայանան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---