Ֆելիքս Ցոլակյան․ Ընդունված օրենքն ու դրա կիրառումը կարող է վտանգել ժողովրդի անվտանգությունը

Ֆելիքս Ցոլակյան․ Ընդունված օրենքն ու դրա կիրառումը կարող է վտանգել ժողովրդի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստով ընդունված օրենքն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը։

Այս մասին է գրել ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը։

«Ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից․․․ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։ Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել: Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է նա։

Ցոլակյանը միակ ՀՀԿ պատգամավորն էր, ով կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն ԱԺ-ում առաջին քվեարկության ժամանակ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---