Աշոտյան. ՀՀԿ-ն առաջարկել է վարչապետի թեկնածու չառաջադրել ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում

Աշոտյան. ՀՀԿ-ն առաջարկել է վարչապետի թեկնածու չառաջադրել ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի գիշերը ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հանրապետական» խմբակցության միջև եղած հանդիպմանը ՀՀԿ-ն համաձայնվել է վարչապետի թեկնածու չառաջարկել, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն 2019-ի մայիսին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Փաշինյանը մերժել է այդ առաջարկը և հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ՝ բացի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից, և որ իր այդ պահանջն անփոփոխ է:

Աշոտյանն ասել է, որ վարչապետի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, քանի որ տեղի ունեցածը բանակցություններ չէին: Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանն ընդամենը եկել էր իրազակելու իր որոշման մասին, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և նա ծրագրել է իր բոլոր քայլերը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:

«Իսկ երեկ խորհրդարանի ընդունած՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը ընդամենը պատրվակ էր Փաշինյանի համար՝ իր քաղաքական նպատակների իրագործումը ավելի արագացնելու», - ասել է նա:

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---