30 մայիսի 2008 - 17:31 AMT
Վրաստանը վերջին երկու դարերի ընթացքում հակահայկական քաղաքականություն է վարում
«Երկու պետությունների միջեւ ծառացած խնդիրների շուրջ հայ-վրացական երկկողմանի հարաբերությունների ընթացքում Հայաստանն իրեն միշտ կոռեկտ է դրսեւորել, ակնարկելով առկա խնդիրները: Կարծես, նման մարտավարությունը իրեն սպառել է: Հայաստանը չպետք է մենակ թողնի Վրաստանի հայ համայնքը, մենք պետք է սատար լինենք նրան: Միայն Հայաստանի եւ համայնքի միացյալ ջանքերով մենք կկարողանանք դիմակայել Վրաստանին հուշարձանների եւ մշակութային ժառանգության զավթման հարցում»,- Երեւանում «Վրաստանի հակահայկական քաղաքականություն» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով, Վրաստանն այսօր ինտեգրման առիթով ճնշում է գործադրում Սամցխե-Ջավախքի հայերի շրջանից պետական պաշտոնների վրա, հայկական դպրոցներում արգելված է հայրեն լեզվի կիրառումը:

Փորձագետը նշել է, որ Վրաստանը վերջին երկու դարերի ընթացքում հակահայկական քաղաքականություն է վարում: «90 տարի առաջ Վրաստանը թուրքական զորքերը թույլ է տվել մտնել Ախալքալաք եւ Ախալցխա, որոնք 40-50 հազար հայ են կոտորել: Խորհրդային շրջանում Թբիլիսին անում էր հնարավոր ամեն ինչ Ջավախքի մեկուսացման համար Հայաստանից: Նույն քաղաքականությունը շարունակվում էր Վրաստանի անկախության հռչակումից հետո: 90-ական թվականներին, երբ Հայաստանը անջատված էր ողջ աշխարհից, վրացիները պայթեցնում էին գազատարը եւ թալանում էին գնացքները: Միայն 1993-1995 թվականներին Ռուսաստնից Հայաստան գազատարը, որն անցնում է Վրաստանի տարածքով, պայթեցվել է 35 անգամ: Վրաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ, չի կատարում ազգային փոքրամասնությունների մասին օրենքը ընդունելու վերաբերյալ իր պարտավորությունները: Վրաց իշխանությունների պահելաձեւը հայերի նկատմամբ պետք է Հայաստանի իշխանությունների ուսումնասիրության օբյեկտը դառնա»,- ընդգծել է Սարգսյանը: