Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով ակցիա են արել 3 հոկտեմբերի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները տեսագրություն են հրապարակել, որտեղ աջակցություն են հայտնել գործող կառավարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով: Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ պատրաստ են պայքարել հակահեղափոխության յուրքանչյուր փորձի դեմ: «Մենք աջակցում ենք վարչապետին և պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ»,- նշել են օդանավակայանի աշխատակիցները։ Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |