Երկրաշարժից տուժած Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել 3 հոկտեմբերի 2018 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում, որը տուժել էր ավերիչ երկրաշարժից և ցունամիից, հոկտեմբերի 3-ին հրաբուխ է ժայթքել: Սոպուտան հրաբուխը, որի բարձրությունը 1800 մ է, մոխիր է սփռում մինչև 4 կմ հեռավորության վրա: Մեծ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: Հրաբխի մոխիրը դեռևս սպառնալիք չէ օդային տրանսպորտի համար, հայտնում է ինդոնեզական արտակարգ իրավիճակների գերատեսչությունը, գրում է Deutsche Welle-ն: Սոպուտան հրաբուխը երկրաշարժից և ցունամիից տուժած շրջանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է: Երկրաշարժից և ցունամիից 1400 մարդ է մահացել: Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանոց ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ: Երկրի նախագահը հանձնարարել է ընդունել միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Ներդրումային համակարգող խորհրդի նախագահ Թոմ Լեբորգը: Հոկտեմբերի 2-ին Ինդոնեզիայի ափերի մոտ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: 6,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է օվկիանոսում՝ Սումբա կղզուց 66 կմ հեռավորության վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել |