WhatsApp-ը կսկսի գովազդ ցուցադրել օգտատերերին 3 հոկտեմբերի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերը 2019-ից կսկսի գովազդ ցուցադրել օգտատերերին: Գովազդային հաղորդագրությունները, հավանաբար, կհայտնվեն հավելվածի վերին մասում, ինչպես նաև կերևան որոշ «պատմություններում»՝ լուսանկարների կամ տեսանյութի ձևով, որոնք հեռացվում են հրապարակային ցուցադրումից 24 ժամ անց, ինչպես Snapchat-ում և Instagram-ում, գրում է Lenta.ru-ն: WABetaInfo տեխնիկական բլոգի ինսայդերները սեպտեմբերին հայտնել էին, որ նորամուծությունը կվերաբերի iOS-ի համար նախատեսված հավելվածներին: Ավելի վաղ մեսենջերում գովազդի նման ինտեգրման մասին էր հայտարարել Facebook սոցցանցի անվտանգության ծառայության ղեկավարներից մեկը՝ Ալեքս Ստամոսը: Ընկերության մյուս պրոդուկտները Facebook-ն ու Instagram-ը վաղուց արդեն ակտիվորեն գովազդ են ցուցադրում: WhatsApp-ի ակտիվ օգտատերերի քանակը գերազանցում է միլիարդը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին |