Փաշինյան․ Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը (վիդեո) 3 հոկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի մոտ հանրահավաքի մասնակիցների հասցեին ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) թիկնապահների հնչեցրած հայհոյանքներին, հարցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք տեղյակ է այդ միջադեպին և ինչ դիրքորշում ունի: Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ սա նշանակում է՝ որոշ դեպքերում իրավապահ մարմինները լավ չեն կատարել իր՝ օլիգարխներին և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու հրահանգը: «Եթե պատշաճ կերպով այդ հրահանգները կատարված լինեին, ապա այդ հայհոյանքները չէին հնչի, կարծում եմ, որ իրավապահ մարմինները կլրացնեն իրենց բացթողումը: Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով այդ միջադեպով կան բերման ենթարկվածներ: Հոկտեմբերի 2-ին ԱԺ տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ի թիկնապահները հայհոյել են խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին: Միջադեպից հետո բերման են ենթարկվել Գրիգորյանի կողմնակիցները: Ուշադրություն. տեսանյութում հնչում են հայհոյանքներ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |