Երևանի քաղաքապետարանի սոցցանցային էջերը ջնջվել ու դատարկվել են Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ 3 հոկտեմբերի 2018 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի Yerevan Municipality կոչվող ֆեյսբուքյան պաշտոնական էջն ապաակտիվացրել են մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ: Էջում, ավելի վաղ, գրառում էր հրապարակվել, համաձայն որի այն այլևս չի ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը: Ապաակտիվացվել է նաև թվիթերյան էջը, իսկ քաղաքապետարանի յութուբյան ալիքից ջնջվել են բոլոր տեսանյութերը: Քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքում դրված հղումները դեպի ՖԲ- և թվիթերյան էջեր չեն աշխատում՝ վերջիններիս ապաակտիվացման պատճառով։ Հատկանշական է նաև, որ քաղաքապետարանի կայքէջի «Քաղաքապետ» խորագրից հանվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենսագրությունը, սակայն այնտեղ չի տեղադարվել Մարությանի կենսագրությունն ու լուսանկարը՝ մնալով դատարկ: Ավելի վաղ տեղի են ունեցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որում ձայների ջախջախի՝ 81%, մեծամասնությամբ հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանանդամ, դերասան Հայկ Մարությանն է: Նոր ավագանու առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-ին: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |