Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով հետաքննություն է սկսվել

Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով հետաքննություն է սկսվել

PanARMENIAN.Net - Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը (IDPC) հետաքննություն է սկսել Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով, որի արդյունքում ոճրագործներին կարող էր հասանելի դառնալ 50 մլն աքաունթ:

Հետաքննության ընթացքում հանձնաժողովը մտադիր է ստուգել, թե ինչպես է Facebook-ը կատարում անձնական տվյալների անվտանգության ապահովման իր պարտավորությունները, նշվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով:

IDPC-ն տվյալների պաշտպանության գծով Եվրամիության գլխավոր կանոնակարգողն է: Ըստ պարբերականի, հանձնաժողովը կարող է տուգանել Facebook-ը գլոբալ հասույթի 4%-ով, այսինքն՝ 1,6 մլրդ դոլարով: Սա կլինի տվյալների պաշտպանության մասին եվրոպական նոր օրենքի իրական կիրառման առաջին ծավալուն նախադեպը:

Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտարարել էր, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել:Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---