ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստի ձայնագրությունը չկա. Սղագրությունը խոստանում են հրապարակել

ԱԺ  հոկտեմբերի 2-ի նիստի ձայնագրությունը չկա. Սղագրությունը խոստանում են հրապարակել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի՝ լարված մթնոլորտում կայացած ԱԺ արտահերթ նիստի ուղիղ հեռարձակման տեսագրությունն առկա է ամբողջությամբ, այն սակայն, առանց ձայն է, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով դահլիճում ձայնային համակարգը չի աշխատել:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը հայտնեց, որ փոխարենն առկա է նիստի ամբողջական սղագրությունը:

Նա ասաց, որ առաջիկայում սղագրությունն ամբողջությամբ կտեղադրվի խորհրդարանի կայքում:

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Նիստից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հավաքել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն քվերակությունն անցկացվել է ձեռքով։ Արդյունքում նախագիծը ստացել է 67 կողմ ձայն։

Այդ ընթացքում վարչապետի կոչով Բաղրամյան պողոտայում էին հավաքվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով գործող խորհրդարանի լուծարումը: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանն աշխատանքից ազատել է նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի առաջադրած մարզպետներին և նախարարներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---