Ոստիկանություն. Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ուղեկիցները բերման են ենթարկվել (վիդեո)

Ոստիկանություն. Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ուղեկիցները բերման են ենթարկվել

PanARMENIAN.Net - «Միհրան Պողոսյանն ու Ավշարի Արայիկը հայհոյում են» վերտառությամբ լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր է նախապատրաստվել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։

Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը սպառնացել խորհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցներին:Նրա թիկնապահները քաշքշել են ցուցարարներին, իսկ ինքը՝ պատգամավորը սպառանացել է՝ «կաշիդ կքերթեմ»:

Միջադեպին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---