Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ միջոցներով, համոզված է ՌԴ ԱԳ ղեկավարը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Լավրովն ընդգծել է, որ համակարտությունը կարող է կարգավորվել «բացառապես խաղաղ միջոցներով»: «Ինչ վերաբերում է սպառազինության խնդրին տարածաշրջանում, ապա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պարամետրերը կարգավորվում են միջազգային պայմանագրերով: Մենք դրանից էլ ելնում ենք»,-ասել է Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսում: «Ես վստահ եմ, որ սա նաեւ Մինսկի խմբի դիրքորոշումն է` որ այս խնդիրը ռազմական լուծում չունի»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---