Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան

Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան։

Մեկ այլ հրամանագրով Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

«Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը»,-նշել է Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։

Բալայանն ԱԳՆ խոսնակ էր 2008 թվականից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---