«Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին 5 հոկտեմբերի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին: Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ոչ միայն հայտնի երգիչ էր, այլ նաև կինոյի լեգենդ է, որը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։«Շառլ Ազնավուրը բացարձակ արտիստ է։ Երգիչ էր, երգահան, երգեր է գրել նաև ֆիլմերի համար... նա նաև մեծ դերասան է, ով գրել է սցենարներ։ Նրա կարիերան կինոյում հիանալի է»,- հաղորդագրության մեջ նշել է ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ Ալեն Թերզյանը, հայտնում է Panorama.am-ը sivtelegram.media-ի վրա հղումով: Փետրվարի 22-ին կայանալիք «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությանը Ազնավուրին հարգաքի տուրք կմատուցվի: Ազնավուրը նկարահանվել է «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո», «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Արարատ» և այլ ֆիլմերում, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով:«Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով: Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |