Լիբանանահայերը կարող են դիմել Բեյրութում ՀՀ դեսպանատուն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները մշտապես աջակցել են Լիբանանի հայ համայնքին ճգնաժամային իրավիճակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, դրա վառ ապացույցն է արտգործնախարարության, ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի դեպարտամենտի եւ միգրացիայի վարչության օժանդակությունը: «Լիբանանում ՀՀ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը, որն ավարտեց իր առաքելությունն երկրում, դարձավ առաջին դիվանագետը, որին ընդունեց նոր նախագահ Միշել Սուլեյմանը եւ պարգեւատրեց Լիբանանաի բարձրագույն շքանշանով: Մայիսի 31-ին Լիբանանի հայկական մամուլը կհրապարակի Հայաստանի դեսպանատան հայտարարությունը, որտեղ ասվում է, որ լիբանանահայերը կարող են դիմել Բեյրութում ՀՀ դեսպանատուն` Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Փաստորեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու հետ համայնքի համար նոր էջ է բացվում: Ավելին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն, ճգնաժամային իրավիճակներում Լիբանանի, ինչպես նաեւ այլ երկրների հայերը, կստանան Հայաստանի ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրավական աջակցությունը»,-ընդգծել է Շահան Քանդահարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---