Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի քանակը գերազանցել է 1550-ը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի քանակը գերազանցել է 1550-ը

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ավերիչ երկրաշարժից և ցունամիից մեկ շաբաթ անց զոհերի թիվը հասել է 1558-ի: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը Ջակարտայում: Նա ասել է, որ միջազգային օգնությունն Ինդոնեզիային շարունակվում է, սակայն քանդված ենթակառուցվածքների պատճառով այն հնարավոր չէ հասցնել բոլոր կարիքավորներին:

11 երկիր, այդ թվում Ավստրալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, հումանիտար բեռներով ինքնաթիռներ են ուղարկել Ինդոնեզիա: Ինդոնեզիան համաձայնել է ընդունել միայն վրաններ, ջուրը մաքրող սարքեր, գեներատորներ և բուժօգնություն, գրում է Deutsche Welle-ն:

Փրկարարներն արդեն օրեր շարունակ ողջ մնացած մարդկանց չեն գտնում ավերակների տակ: Հոկտեմբերի 5-ին սպառվում է փրկարար գործողությունների անցկացման ժամկետը: Փրկվածներ գտնելու շանս գրեթե չի մնում:

Արտակարգ իրավիճակների գերատեսչությունում հայտնել են, որ երկրաշարժից և ցունամիից հետո ևս մոտ 1000 մարդ կարող է անհետ կորած լինել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---