Որ փողոցներն են փակ լինելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին

Որ փողոցներն են փակ լինելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանարպետության հրապարակ:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30-ն արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝ Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները, Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Գագաթնաժողովը խոշորագույն միջազգային միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից ի վեր: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---