Տոնոյանն՝ Արցախում. Հայկական զինված ուժերը պետք է ապահովեն մարտական բարձր պատրաստության աճ

Տոնոյանն՝ Արցախում. Հայկական զինված ուժերը պետք է ապահովեն  մարտական բարձր պատրաստության աճ

PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Արցախում:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ է մեկնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը Արցախի հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել են հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Նա հավելել է նաև, որ խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել, ուստի, հաշվի առնելով այդ ամենը, հայկական զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---