
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:30- 22:30-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով արգելվելու է երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Երթևեկությունը կսահմանափակվիԱճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ նաև հոկտեմբերի 10-ին և 11-ին: