ՊԲ զորավարժություններում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ է կիրառվել (վիդեո) 5 հոկտեմբերի 2018 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում առաջին անգամ կիրառվել են Արցախում թողարկված անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր»,-գրել է նա: Ըստ Հասրաթյանի՝ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բալոր անհրաժեշտ չափորոշիչները: «Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»,- գրել է նա: Հայկական զինանոցում հիմնականում սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր են` «Կռունկ» սերնդի և «Բազե» անօդաչուները: Ադրբեջանը, չնայած ունի սեփական արտադրության ԱԹՍ, սակայն հիմնականում օգտագործում է Իսրայելի արտադրության սարքերը, որոնց մի մասն, այնուամենայնիվ, հավաքվում է Բաքվում: Խոսքը մասնավորապես Orbiter և Aerostar մոդելների մասին է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |