Բենքսիի կտավն ինքնաոչնչացել է Sotheby's-ում $1.4 մլն վաճառվելուց հետո 6 հոկտեմբերի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ժամանակակից նկարիչ Բենքսիի «Օդապարիկով աղջիկը » կտավը ինքնաոչնչացվել է շրջանակի մեջ տեղադրված շրեդերով (թղթի մանրատման մեքենայով)՝ 1 մլն 42 հազար ֆունտ ստեռլինգով կամ 1,4 մլն դոլարով Sotheby's –ում վաճառվելուց անմիջապես հետո: Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդը, որն իր Instagram-ում հաստատել է ինքը նկարիչը: Մեկնաբանելով միջադեպը՝ աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ նկարի ոչնչացումը հենց վաճառքի պահին ինքնին արդեն Բենքսիի ևս մեկ յուրօրինակ գործերից է: Դա շատ լավ է բնութագրում մարդկային զգացմունքների արագընթաց ու կարճաժամկետ բնույթը, գրում է TJ-ն: Ըստ աճուրդի մասնագետների, նկարիչն այդպես կատակել է արվեստի աշխարհի վրա: «Օդապարիկով աղջիկը » կտավը համարվում է Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկն աշխարհում: Կտավի վրա աղջիկը պարզում է ձեռքը վառ կարմիր սրտաձև օդապարիկին: Առաջին անգամ նկարվել է 2002-ին Թեմզայի հարավային ափին՝ ի հիշատակ Սիրիայում զոհված երեխաների: 2006-ին Բենքսին ստեղծեց նկարի ակրիլային ներկերով միակ տարբերակը կտավի վրա և ստորագրեց այն: Գործը վաճառվում էր ոսկեզօծ շրջանակով, որն ըստ նկարչի պահանջի համարվում էր կատվի անբաժան մասը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |