Ջորջ Բուշը հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուրբաթ հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցները, ըստ Սպիտակ Տան կողմից տարածված հայտարարության, կիրառուվում են թմրադեղերի առեւտրի դեմ պայքարի շրջանակներում:



Ամերիկյան քաղաքացիներին եւ ընկերություններին այժմ արգելվում է որեւէ ֆինանսա-տնտեսական հարաբերություններ հաստատել ՔԱԿ-ի հետ առնչություն ունեցող որեւէ կառույցի հետ: Այդ կազմակերպության բոլոր հաշիվները ամերիկյան բանկերում սառեցվում են:



Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ժամանակին ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ինչը մեքենայաբար ենթադրում էր տնտեսական պատժամիջոցների կիրառումը: Արդյոք կուսակցության նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ, ճշտվում է, հաղորդում է Lenta.ru-ն:



Թուրքական իշխանությունները պարբերաբար ռազմական գործողություններ են անցկացնում Հյուսիսային Իրաքում տեղակայված ՔԱԿ-ի գրոհայինների դեմ: ԱՄՆ-ն մինչ այդ հայտարարել էր Թուրքիայի նման քաղաքականության աջակցության մասին:



ՔԱԿ-ի գործունեության ֆինանսավորման աղբյուրներից մեկը, ըստ ամերիկյան եւ թուրքական հատուկ ծառայությունների տվյալների, հանդիսանում է թմրանյութերի առեւտուրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---