Հարցում. Ապագային լավատեսորեն տրամադրված հայերի թիվը կրկնապատկվել է

Հարցում. Ապագային լավատեսորեն տրամադրված հայերի թիվը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2018-ի սեպտեմբերին GALLUP International association-ի հարցման արդյունքում պարզվել է, որ ապագային լավատեսորեն տրամադրված հայերի թիվը կրկնապատկվել է: Հարցման մասնակիցների 47,5%-ը կարծում է, որ 1 տարի հետո իր ընտանիքն ավելի լավ է ապրելու, քան հիմա: Մինչդեռ 2017-ի նոյեմբերին անցկացված նմանատիպ հարցման մասնակիցների 24,6% -ն էր այդ կարծիքին: Ուստի, լավատեսորեն տրամադրված մարդկանց քանակն աճել է 32,7%-ով:

Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին. Ձեր կարծիքով Դուք/ Ձեր ընտանիքը, մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք:

Հարցվածների 13,5%-ը կարծում է, որ մեկ տարի անց կսկսի զգալիորեն ավելի լավ ապրել, քան ներկայում, 3,4%-ի կարծիքով մեկ տարի անց իրենք կապրեն զգալիորեն ավելի վատ:

Հարցումն իրականացվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի կողմից: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1106 մարդ, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---