Տոնոյանը հետևել է նախիջևանյան հատվածում մարտական հենակետերի կառուցմանը 6 հոկտեմբերի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցության այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան հատվածում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է շինարարական և ինժեներական ընթացիկ աշխատանքներին, մասնավորապես` դիրքեր տանող ճանապարհների, մարտական հենակետերի կառուցմանը և նորոգմանը։ Դավիթ Տոնոյանը զրուցել է շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողներին։ Մարտական ստորաբաժանումների ղեկավարների հետ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քննարկել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նույն օրը, հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |