ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը 8 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գոյություն ունի մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետական քարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Ադրբեջանցի և հայ ժողովրդների անվտանգության, կայունության ու զարգացման կենսական շահն է ընկած բանակցային գործընթացի հիմքում և դա բանակցությունների քաղաքական շարժիչը, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը Ռուսաստանը սերտորեն գործակցում է եռյակի մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հետ: Համանախագահների ընդհանուր գծի և այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մենք ևս ձգտում ենք անել այն ամենն, ինչ հնարավոր է՝ աջակցելու համար հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածություններ մշակելու գործում»,-հայտարարել է Կարասինը: Ըստ նրա, ՌԴ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում: Այն գրանցված է ՌԴ Արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած հանդիպումներում, նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |