Ռոնալդուին ևս մեկ բռնաբարության մեջ են մեղադրում 8 հոկտեմբերի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ռոնալդուին մեղադրել են ևս մեկ բռնաբարության մեջ: Ամերիկուհի Քեթրին Մայորգա Լեսլի Սթովալի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միակ աղջիկը չէ, որը տուժել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: «Ինձ մի կին զանգահարեց, որը պնդում էր, որ նմանատիպ փորձ է ունեցել»,-հայտարարել է Սթովալը: Փաստաբանը հրաժարվել է հրապարակել երկրորդ տուժածի անունը, սակայն, նշել է, որ կինը ֆուտբոլիստի կողմից բռնի գործողությունների մասին տեղեկությունները կփոխանցի Լաս Վեգասի ոստիկանություն, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Սեպտեմբերի 28-ին Մայորգան առաջին անգամ հրապարակավ բռնաբարության մեղադրանք ներկայացրեց Ռոնալդուին: Միջադեպն իբր տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Կինը պնդում էր, որ ֆուտբոլիստը նրան լռության համար 375.000 դոլար է վճարել: Ռոնալդուն ժխտում է մեղադրանքները և մտադիր է դատի տալ ամերիկուհուն: Մայորգայի հետ այդ քաշքշուկի հետևանքով Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի առաջիկա խաղերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |