Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում չունի

Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում չունի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀԿ-ն որևէ որոշում չի կայացրել: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։

«Մենք մեր հայտարարությունը տարածել ենք և պատրաստ ենք նորմալ բանակցային պրոցեսի, բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում: Նաև բոլորիս պետք է տրվի ժամանակ, որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին, և համերաշխ, առանց ցնցումների և այլ խնդիրների գնանք ընտրությունների», - ասել է Վահրամ Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Հանրապետական» խմբակցության ղեկավարի խոսքով՝ չի քննարկվել, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է գնալ դեպի դեկտեմբեր։

«Դա բավական վտանգավոր քայլ է, դա հղի է վտանգներով, կարող է ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինել միահեծան, և չեմ կարծում, որ խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական, թռիչքային քայլեր կատարող երկրում դա արդարացված կլինի», - ասել է Բաղդասարյանը։

Նա նշել է, թե բանակցություններն իրենց համար փակված չեն, բայց դրանք չպետք է լինեն վերջնագրի տեսքով։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար Հանրապետականն առաջարկի վարչապետի իր թեկնածուին, ասել էր, որ ՀՀԿ-ն ոչ ինքնանպատակ թեկնածուկառաջադրի, ոչ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է՝ ինքը բազմիցս նշել է, որ վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակն էլ չէ.«Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը իր դաշտում է: Եթե ըստ Սահմանադրության հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով՝ կքննարկեն առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի», - հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---