2 հունիսի 2008 - 19:27 AMT
Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանին շահավետ են «սառեցված» հակամարտությունները
«Մինչ այսօր Ռուսաստանն այդպես էլ չունի միասնական եւ հասկանալի կովկասյան քաղաքականություն: Ռուսաստանը մշտապես ուշանում է Հյուսիսային եւ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին պատասխան տալու առումով, եւ դրա օրինակներից է Վրաստանը»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ռուսաստանին շահավետ են «սառեցված» հակամարտությունները: Սակայն փորձագետները չեն ընդունում նման հասկացություն: Գոյություն չունեն «սառեցված» հակամարտություններ, կան պազապես դանդաղ ընթացողներ: Իսկ դա միեւնույն բանը չէ: Ռուսաստանը նաեւ կողմ է Կովկասի տարածքային ամբողջականությանը, սակայն նա դեմ է այդ սկզբունքի իրականացման միջոցներին: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Հայաստանին անվանում են Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանին` ռազմավական գործընկեր: Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական չափանիշներով Ռուսաստանն ավելի մոտ է Հայաստանին, սակայն Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում, Ռուսաստանի համար բարդ կլինի քաղաքականության ընտրություն կատարելը: Ռուսաստանը պետք է որեւէ ընտրություն կատարի, եւ վախենամ, որ այն սխալ լինի: Իհարկե, լավ կլիներ ընտրություն կատարելու առիթ չլիներ:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ