Կոստանյան. Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, միշտ կկանգնեմ իր կողքին (վիդեո)

Կոստանյան. Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ,  միշտ կկանգնեմ իր կողքին

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եթե ներկայիս իշխանությունը ձախողվի, ապա կձախողվի ամբողջ երկիրը, յուրաքանչյուրիս երեխայի ապագան: Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ: Եթե ես կարծում եմ, որ նրա և նպատակաների, և գործողությունների հաջորդակության մեջ կա այդ ազնվությունը, որը ծառայում է երկրի բարօրությանը, ապա ես միշտ կկանգնեմ իր կողքին յուրքանչյուր պահի», - ասել է նա:

Կոստանյանը չի կարծում, որ որևէ մեկը, անկախ իր կուոսակցական շահերից, պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը, «ընդհակառակը՝ յուրքանչյուր ողջամիտ մարդ պետք է օժանդակի, քանի որ դա է երկրի առաջընթացի երաշխիքը»:

«Եթե մենք ունենք հասարակական լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, հետևաբար այսօրվա իշխանությունը ունի հանրային աջակցության այն մակարդակը, որը իրավական հարթության մեջ նույնպես օժանդակության կարիք ունի: Եթե կա վարչապետի որևէ թեկնածու, որն ունի ավելի լայն կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում նման թեկնածուի», - ասել է Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ն վարչապետի հրաժարականի միջոցով ցրելուն:

«Հանրապետական», «Ծառուկյան», «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---