Վերջերս ՀՀԿ խմբակցությունը լքած Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին ԱԺ ընտրություններին

Վերջերս ՀՀԿ խմբակցությունը լքած  Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին ԱԺ ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:

«Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը», - ասել է Սահակյանը:

Պատգամավորն ավել վաղ դուրս էր եկել «Հանրապետական» խմբակցությունից:

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---