Reprieve-ն մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկիչների համար նախատեսված «լողացող բանտերի» օգտագործման մեջ

PanARMENIAN.Net - Reprieve իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկիչների համար նախատեսված «լողացող բանտերի» օգտագործման մեջ: Իրավապաշտպանների տվյալների համաձայն, 2001 թվականից ԱՄՆ-ն ահաբեկիչներին պահելու համար 17 նավ է օգտագործել, այդ թվում` ամերիկյան նավատորմից. «Բատան», «Պելելյե» եւ «Էշլենդ»: Այսպես, իրավապաշտպանների տվյալներով, 2007 թվականին Սոմալիում հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս, «Ալ-Ղաիդայի» հետ կապի մեջ մեղադրվողներին պահում էին «Էշլենդ» նավի վրա:



«Նրանք ընտրել են նավերը, որպեսզի հնարավորինս հառու պահեն լրագրողների եւ իրավապաշտպանների աչքերից իրենց հանցագործությունները,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Կլիֆ Սթեֆորդ Սմիթը:- Իրենց սեփական խոսոտվանության համաձայն, ԱՄՆ իշխանությունները տվյալ պահին առանց դատավճռի ամենաքիչը 26 հազար մարդ են պահում գաղտնի բանտերում, բացի այդ, կան վկայություններ, որ 2001 թվականից այդ համակարգով անցել է մոտ 80 հազար մարդ»:



Զեկույցում, որը պատրաստվում է Reprieve կազմակերպությունում, պնդում կա, որ ԿԸՀ գաղտնի բանտերը գործում են Թաիլանդում, Ավղանստանում, Լեհաստանում եւ Ռումինիայում: Բացի այդ, բանտարկվածներից շատերին հանձնել են ԱՄՆ-ի դաշնակիցներին եւ տանջանքների են ենթարկել Սիրիայի, Հորդանանի, Մարոկկոյի եւ Եգիպտոսի բանտերում:



ԱՄՆ նավատորմի մամլո- քարտուղար Ջեֆրի Գորդոնը հայտարարել է, որ «ԱՄՆ նավերի վրա բանտեր չկան», սակայն հավելել է, որ կարող էին առանձին դեպքեր լինել, երբ որոշ հանցագործների «մի քանի օրով» պահում էին նավում նրանց բանտարկության սկզբում, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---