Սերգեյ Մարկեդոնով. Իրանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Բաքվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանա-իրանական հարաբերություններում կան դրական տեղաշարժեր, ինչը գրեթե անհնարին էր Հեյդար Ալիեւի օրոք: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Իրանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Բաքվի եւ, բնականաբար, հարաբերությունները ջերմացան: «Երկու երկրներն էլ բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունեն. Կասպից ծոցը, Հարավային Ադրբեջանը: Ճիշտ է, քաղաքական գործիչները հասկանում են Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանների միավորման անիրականությունը»,- ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---