Սեմբենի. Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների հանդիպումից չարժէ ակնկալել Ղարաբաղի հակամարտության լիարժեք կարգավորում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Բաքվում քննարկելու է ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններ հարցերը, երկրում ընթացող քաղաքական բարեփոխումները, նախագահական ընտրությունների նախապատարստումը, համագործակցությունը էներգետիկ բնագավառում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Հատուկ ներկայացուցչի խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը շատ կարեւոր է: «Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպման ընթացքում համաձայնություն կլինի բանակցությունների շարունակության մասին: Այդ հանդիպումից չարժէ ակնկալել հակամարտության լիարժեք կարգավորում»,- ընդգծել է նա: Պիտեր Սեմնեբին նաեւ նշել է, որ Հայաստանի հետընտրական իրավիճակը բարելավվում է, սակայն դեռեւս մի շարք խնդիրներ են մնում: Պիտեր Սեմնեբիի երկօրյա այցելության ժամանակ հանդիպում է կայանալու Ադրբեջանի նախագահի, ԱԳՆ ղեկավարի, ԿԸՀ նախագահի, ՀԿ-ների ներկայացուցիչների, կուսակցությունների ղեկավարների հետ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---