Google+-ը փակվում է 9 հոկտեմբերի 2018 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2019-ի օգոստոսը կփակի Google+ սոցցանցը: Դրանից հետո ծառայությունից կկարողանան օգտվել միայն Google-ի կորպորատիվ հաճախորդները: Google+-ը սկսել է գործել 2011-ին, այն ժամանակ, Google ընկերությունը կարծում էր, որ այն կդառնա Facebook-ի մրցակիցը, սակայն ապարդյուն: ԶԼՄ-ները համարում են, որ դա Google-ի գլխավոր անհաջողություններից մեկն է: Ընկերությունը հայտարարել է, որ Google+-ը պահաջված չէ օգտատերերի շրջանում, ավելի քան 90%-ը մոտ 5 վայրկյան է անցկացնում ծառայությունում: «Հաշվի առնելով դժվարությունները և շատ ցածր պահանջարկը օգտատերերի շրջանում՝ մենք որոշել ենք ապագործարկել այն»,-ասվում է հայտարարության մեջ: Օգտատերերը, ինչպես հավաստիացրել է ընկերությունը, հրահանգներ կստանան իրենց տվյալները տեղափոխելու և պահպանելու վերաբերյալ, գրում է «Վեդոմոստին»: Ծառայությունը փակելու մեկ այլ պատճառ է տվյալների զանգվածային արտահոսքը, որը տեղի ունեցավ ամռանը: Արտահոսքի հետ կապված խնդիրները կարգավորել այդպես էլ չստացվեց: Խոցելիությունը կարող էր առնչվել ավելի քան 50.000 աքաունթի: Աշխատանքի խափանման պատճառով այլ օգտատերերին կարող էին հասանելի դառնալ գաղտնի տվյալները, որոնք տեղադրվել են 2015-2018թթ.: Google ընկերությունը հայտարարեց, որ խափանումը վերացված է, սակայն այդպես էլ հայտնի չեղավ հաքերներն օգտվել են ցանցի խոցելիությունից, թե ոչ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |