ՀՀԿ-ական 6 պատգամավոր կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններին

ՀՀԿ-ական 6 պատգամավոր կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 6 և Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած 8 պատգամավոր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրե:

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի», - մասնավորապես նշված էհայտարարությունը:

Հայտարարությունը ստորագրած պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Հակոբյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, խմբակցությունը նախկինում լքած Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Նահապետ Գևորգյանը, ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, խմբակցությունը լքած Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանձնել պատրաստվող, սակայն անմիջապես խմբակցությունից դուրս գալու մտադրություն հայտանած Մարտուն Գրիգորյանը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---