Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Հյուսիսային Կորեա է հրավիրել

Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Հյուսիսային Կորեա է հրավիրել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի վրա հղումով:

ԿԺԴՀ առաջնորդը պատմել է Հռոմի պապի հետ հանդիպելու պատրաստակամության մասին միջկորեական գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի ունեցավ Փհենյանում սեպտեմբերին, գրում է Meduza-ն:

Հանդիպումն առաջարկել է կազմակերպել ՀարավայինԿորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ հայտարարելով, որ Ֆրանցիսկոսը շահագրգռված է, որ Կորեայի թերակղզում խաղաղություն հաստատվի, հայտնում է The Korea Times-ը: Կիմ Չեն Ինը խոստացել է ջերմորեն ողջունել Պապին:

Հարավային Կորեայի նախագահը կփոխանցի հրավերը հոկտեմբերի 17-18-ին՝ Վատիկան այցի ժամանակ:

2014-ին Հռոմի պապն այցելել է Հարավային Կորեա: Նա նաև աղոթել է խաղաղության համար 2018-ի հունիսին գագաթնաժողովից առաջ, երբ Կիմ Չեն Ինը հանդիպեց ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել