Գերմանիան կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանիան կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ`կլինիկական և հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ և փորձի փոխանակում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս և այլ հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում և տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթևացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարևորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:

Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման և առաջիկա կարևոր քայլերի առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում` հստակեցնելով դրանց հաջորդականությունն ու ժամկետերը:

Ավելի վաղ Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել էր առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների,մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---