ՀՀ-ում 2020-ին մարդահամար կանցկացվի

ՀՀ-ում 2020-ին մարդահամար կանցկացվի

PanARMENIAN.Net - 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Կստացվեն երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

2019 թվականին կանցկացվի փորձնական մարդահամար:

Վերջին անգամ Հայաստանում մարդահամար է անցկացվել 2011 թվականին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---