ԱՄՆ-ն կավելացնի ՀՀ-ին տրվող աջակցությունը (վիդեո) 9 հոկտեմբերի 2018 - 19:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցության ծավալների ավելացման մասին, հայտնում է Factor TV-ն: Նա նշել է, որ առաջիկա տարում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան $26 մլն` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը $20 մլն-ով ավելի է Հայաստանի համար նախատեսված ֆինանսավորումից: Այս միջոցները կուղղվեն երկրում քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Ըստ Միլսի, միջոցները կուղղվեն նաև ԱՄՆ վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Ավելի վաղ Միլսը հանդիպել է Փաշինյանին: Ավարտին է մոտենում նրա՝ որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պաշտոնավարման ժամկետը: Ընթեցեք նաև՝ «Միլս. Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ադամսին, որն առաջնորդում էր ժողովրդավարություն ուզողներին»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |