ՀՀԿ. Վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունեինք և չունենք

ՀՀԿ. Վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունեինք և չունենք

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»:

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին», - մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ՀՀԿ-ի, իրենք դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ», - նշվում է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանին արտահերթ ընտրությունների համար ՀՅԴ աջակցությունն այլևս պետք չէ»:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:

Երկու օրում «Հանրապետական» խմբակցության 8 և խմբակցությունը լքած ևս 8 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---