ԱԻՆ-ը մտադիր է հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ գնել

ԱԻՆ-ը մտադիր է հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ գնել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորում է Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեի հետ հանդիպմանը Ցոլակյանը հայտարարել է, որ հստակ տրամադրվածություն կա՝ ձեռք բերել հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ:

«Ակնկալում եմ ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - իր խոսքում նշել է նախարարը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվել է օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։

Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։

Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշել է այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ, երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտականխորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ։

2017-ին մեծ հրդեհ բռնկվեց Խոսրովի արգելոցում, որի մարումը մեծ ջանքեր պահանջեց, իսկ կորուստներմ անգնահատելի են համարվում: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մեծ հույսեր կան, որ կորուստների որոշ մասը շատ կարճ ժամկետներում կվերականգնվի»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---