Տասնյակ հազարավոր թուրքեր բողոքում են քրդերի հետ պատերազմի դեմ

PanARMENIAN.Net - Ստամբուլի Քադիրքեյ կենտրոնական շրջանում տեղի է ունեցել քրդական հարցի խաղաղ լուծման կողմնակիցների զանգվածային ցույցը: Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել քաղաքի փողոցներ: Ցույցի մասնակիցների մեծամասնության կարծիքով, երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր չէ վերջնական լուծում տալ քրդական հարցին: Թուրքերը հակված չեն հավատալու անցյալ շաբաթ հնչած վարչապետի հայտարարություններին` Հարավ-արեւելյան Անատոլիայի նախագծի (GAP)իրականացմանն ուղղված ինտենսիվ կառավարական աշխատանքի մեկնարկի մասին: Ցույցի կազմակերպիչն է Խաղաղության վեհաժողովը, որը գիտնականների, լրագրողների եւ ձեռներեցների խոշոր եւ ազդեցիկ հասարակական միավորում է, գրում է Turtsia.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---