Ուկրաինայի ՊՆ ղեկավարը հրավիրել է Ադրբեջանին մասնակցել համատեղ ռազմական մշակումներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Եխանուրովը հրավիրել է Ադրբեջանին մասնակցել համատեղ ռազմական մշակումներին: Այդ մասին նա ասել է լրագրողներին Բաքվում: «Մենք հրավիրեցինք ադրբեջանական կողմին մասնակցել ռազմատեխնիկական բնույթի գիտատեխնիկական մշակումներին: Մենք բեկում ենք մտցնելու այդ հարցում»,-ասել է Եխանուրովը:



Նա նշել է, որ Ադրբեջանը չափազանց շահագրգռված է սպառազինության եւ ռազմատեխնիկայի հարցում, որը մշակվում եւ արտադրվում է Ուկրաինայում: «Ադրբեջանական բանակում մեծ պահանջարկ կա այն ամենի, ինչ արտադրվում է Ուկրաինայում»,-ասել է Եխանուրովը: Միեւնույն ժամանակ նա չի ճշտել կոնկրետ մանրամասները: Եխանուրովը նշել է նաեւ, որ բարի նախանձ է տածում ադրբեջանական բանակի հանդեպ, քանի որ, էաես զիջելով ուկրաինական բանակին թվաքանակի առումով, այն ունի նույնպիսի բյուջե, ինչ Ուկրաինայի Զինված ուժերը: «Դա խոսում է բանակի հանդեպ ժողովրդի եւ իշխանությունների վերաբերմունքի մասին»,-ասել է Եխանուրովը` ընդգծելով, որ նրանք խնդիրներ չունեն զինծառայողներին բնակմակերեսով ապահովելու հարցում: «Նրանք բնակարանային խնդիր չունեն: Նման խնդիր այնտեղ ուղղակի գոյություն չունի»,-ասել է նախարարը` հավելելով, թե «գուցե, մեզ մոտ էլ այդպես կլինի», հաղորդում է analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---