Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում10 հոկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բիզնես լավատեսության բազմաթիվ ցուցիչներ կան՝ կապիտալ ներդրումներ, նոր աշխատատեղերի ստեղծում, հումքի ներմուծման աճ և այլն։ Նման անուղղակի ցուցիչ կարող է լինել նաև երկրում բացվող և լուծարվող ձեռնարկությունների թիվը, ինչպես նաև դրանց թվի փոփոխման տեմպը։ Հետհեղափոխական՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նոր ձեռնարկությունների գրանցման տեմպը երկրում ավելացել է, ինչը կարող է անուղղակիորեն վկայել բիզնեսով զբաղվելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։ PanARMENIAN.Net ին փոխանցած Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրում գործել է 46,553 ՍՊԸ, 3340 ՓԲԸ և 750 ԲԲԸ: Արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ այս այդ թիվը եղել է 49,180 ՍՊԸ, ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվի աճն աննշան է։ ՍՊԸ-ների քանակն ավելացել է 5,6%-ով կամ 2627-ով։ 2017 թվականի ապրիլի 1-ին երկրում կար 41,958 ՍՊԸ, 3231 ՓԲԸ ու 747 ԲԲԸ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվաքանակի էական փոփոխություն կրկին չի գրանցվել, իսկ ՍՊԸ-ների թիվը կազմել է 43,878՝ ավելանալով 4,6%-ով կամ 1920-ով։ 2018-ի ապրիլ-սեպտեմբերին, այսպիսով, գրանցվել է 707-ով ավելի շատ ՍՊԸ, քան գրանցվել էր 2017-ի 5 ամսում։ 2018-ի ցուցանիշը գերազանցել է 2017-ինը մոտ 37%-ով։ Արադարադատության նախարարության հայտնած տվյալների համաձայն, «հետհեղափոխական» ամիսներին աճել է նաև ԱՁ-ների թիվը. եթե ապրիլի 1-ի դրությամբ դրանք կազմել են 93,380, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 100,925: ԱՁ-ների թվի աճը, նախորդ տարվա համեմատ աննշան է. ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում հաշվառվել է 5399 նոր ԱՁ, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 5329: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |