Փաշինյանը ծանոթացել է Սոֆիա ռոբոտի հետ (վիդեո)

Փաշինյանը ծանոթացել է Սոֆիա ռոբոտի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ընթացքում ծանոթացել է արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիայի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաշինյանը հարցրել է ռոբոտին՝ կարող են արդյոք նկարվել միասին, Սոֆիայի պատասխանը դրական է եղել:

Ավելի վաղ Ռոբոտը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շփվել է ֆորումի մյուս մասնակիցների հետ։

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---