IRI. Փաշինյանի վարկանիշը 91% է11 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հարցման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 91% է: Երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 69%, երրորդը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 68%: Ամենացածր վարկանիշն ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին նախորդում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարցմանը մասնակցածների 32%-ը Փաշինյանի կառավարությունից առաջին հերթին ակնկալում են նոր աշխատատեղերի ստեղծում, 22%-ը՝ պայքար կոռուպցիայի դեմ, 24%-ը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, իսկ 14%-ը՝ երկրի անվտանգության ամրապնդում: Մարդիկ դժգոհ են Փաշինյանի նշանակումներից, դրանց բացասական է վերաբերվել հարցվածների 49%-ը,24%-ը դժգոհ է քաղաքական անկայությունից, և միայն 15%-ը՝ տնտեսական ճգնաժամից: Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |