Բենքսիի ինքնաոչնչացվող նկարի գնորդն ուժի մեջ է թողել $1,4 մլն գործարքը12 հոկտեմբերի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից նկարիչ Բենքսիի «Օդապարիկով աղջիկը» ինքնաոչնչացող նկարի գնորդն ուժի մեջ է թողել $1,4 մլն գործարքը, չնայած, որ նկարը վնասված է: Այդ մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 6-ին, երբ աճուրդում հայտարարվեց, որ գործարքը կնքված է և կտավը վաճառված և գնորդը կարող է վերցնել այն, նկարը մասնտավեց տարբեր մասերի շրջանակի մեջ ներկառուցված շրեդերի (թղթի մասնատման սարք) միջոցով: Այնուամենայնիվ, գնորդը չի հրաժարվել իր գնումից և Բենքսիի վնասված նկարին նրա աշխատանքների նույնականացմամբ զբաղվող Pest Control ծառայությունը նոր անվանում է տվել՝ «Սերն աղբանոցում»: «Առաջին անգամ աճուրդում կենդանի պերֆորմանս է վաճառվել»,-մեկնաբանել է Sotheby’s-ը նկարի ոչնչացումը և դրա մնացորդների գնումը, գրում է ՌԲԿ-ն: «Սկզբից ես շոկի մեջ էի, սակայն, աստիճանաբար հասկացա, որ կստանամ արվեստի պատմության իմ սեփական մասնիկը»,-ասել է գնորդուհին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ինքնաոչնչացող արվեստի» այս դեպքն ունի նախադեպեր ի դեմս Գուստավ Մետցգերի և Ժան Տինգուելի գործերի: Նկարի ոչնչացումից հետո Sotheby’s-ի ղեկավար Ալեքս Բրանզիկը ենթադրել է, որ այն կվաճառվի ավելի բարձր գնով, սակայն դա տեղի չի ունեցել: Այնուամենայնիվ «Օդապարիկով աղջիկը» գերազանցել է Բենքսիի անձնական ռեկորդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |