Վրաստանի նախագահի թեկնածուն մտադիր է մարիխուանայի փառատոն անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի նախագահի թեկնածուն մտադիր է մարիխուանայի փառատոն անցկացնել Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Վրաստանի «Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն հավակնում է Վրաստանի նախագահի պաշտոնին, մտադիր է կանեփի փառատոն կազմակերպել Թբիլիսիում: Ըստ ընդդիմադիր շարժման անդամների, միջոցառումը պետք է կայանա մայրաքաղաքի այգիներից մեկում հոկտեմբերի 20-ին՝ այսինքն, նախագահի ընտրությունից մոտ 1 շաբաթ առաջ:

«Գիրչիի» անդամները հայտարարում են, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր այն քաղաքացիները, որոնք կարևորում են ազատությունը: Այս իրադարձությունը կոչված է նախորդելու մարիխուանայի մշակման և կիրառման լիակատար օրինականացմանը: Կուսակցության ներկայացուցիչները չեն բացառել, որ հոկտեմբերի 20-ին կարող է նույնիսկ վաճառեն կանեփ:

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակտը կատարել,-ասել է Ջափարիձեն: Ըստ նրա, մարիխուանայի իրացումը երկրում պետք է քաղաքակիրթ ձև ստանա, ինչը կարող է իրականացվել այսպես կոչված «կոֆեշոփերի» բացման միջոցով:

«Գիրչի» կուսակցությունը հայտնի է իր ոչ ստանդարտ նախաձեռնություններով և մոտեցումներով: Այն հայտնվել է մարիխուանայի օրինականացման համար պայքարողների ավանգարդում:

Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Ջափարիձեի և Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար:

Ընթերցեք նաև. Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ.Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---