Բրիջիտ Մակրոն. Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք

Բրիջիտ Մակրոն. Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցող անդամ երկրների առաջին տիկնայք՝ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել են երևանյան թանգարաններում:

«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը զրուցել է լրագրողների հետ, հայտնում է Panorama.am-ը:

«Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ և այլևս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»,-ասել է Բրիջիտ Մակրոնը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առթիվ՝ նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այդ կարևոր միջոցառմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---